Երևանի Արտեմ Միկոյան փողոցի շենքերից մեկի նկուղում ձեռքի հակատանկային նռնակի պայթուցիչ է հայտնաբերվել․ բնակիչները տարհանվել են


15:24 , 24 մարտ, 2020

Մարտի 24-ին, ժամը 12:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտեմ Միկոյան փողոցի թիվ 11 շենքի 3-րդ մուտքի նկուղում նռնականման իր է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Իրականացվել է մուտքի բնակիչների տարհանում:

Պարզվել է, որ հայտնաբերվածը հանդիսանում է ձեռքի հակատանկային նռնակի պայթուցիչ (РКГ-3):
Իրականացվել է տարածքի հետախուզում ԱԻՆ կինոլոգների խմբի կողմից: