Մասիս Մայիլյանի հարգելի աջակիցներ, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ի վիդեոներով եք կիսվում, գոնե գիտե՞ք՝ էդ կայքն ում ա պատկանում


13:52 , 24 մարտ, 2020

Մասիս Մայիլյանի հարգելի աջակիցներ, էդ, որ «Իրազեկ քաղաքացիների միովորում»-ի վիդեոներով եք կիսվում, սրտիկում եք, գոնե գիտե՞ք՝ էդ կայքն ում ա պատկանում, ի՞նչ միջոցներից ա սնվում։ Հետո էլ վրդովվում եք, որ ձեզ ուղղակի կամ անուղղակի կերպով սորոսականի պիտակ են կպցնում։ Ես գիտեմ, որ ձեզանից շատերը ուղղակի չեն պատկերացնում՝ ինչի մասին ա խոսքը, կամ ով ա առհասարակ Դանիել Իոաննիսյանը, ում հետ տենց ջանասիրաբար համագործակցում եք։ Մի կողմ դնելով վերոնշյալ անձի բարոյական հատկանիշները՝ ասեմ՝ Իոաննիսյան Դանիելը 2016-ից սկսած 426.000 ՍՄՆ դոլարի գրանտ ա ստացել ԲՀՀ-ից՝ հենց նույն Սորոսի ֆոնդից, իսկ միայն 2019-ին՝ 137.500 ԱՄՆ դոլարի։

Հ.Գ. Հույս ունեմ, որ շատերդ տեղյակ չեք էս ամենի մասին, ու ձեր էդ պահվածքը բացառապես անտեղյակությամբ ա պայմանավորված։

Հ.Հ.Գ. Բոլոր անհաջող փորձերը՝ ինձ նախագահի այլ թեկնածուների հետ կապելու, ավարտվելու են ձեր կողմից խորը հիասթափությամբ։