Ողջ աշխարհով մեկ բժիշկները ասում են՝ մի հավաքվեք մեծ խմբերով, իսկ մեր Ազգային ժողովում ասում են՝ կյանքը շարունակվում է


12:31 , 24 մարտ, 2020

Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին առաջարկում եմ Սահմանադրության մեջ մի հարմար տեղ գտնել ու գրել․ «Հայաստանի Հանրապետությունը հարգում է տրամաբանության կանոնները»։

Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ «Կյանքը շարունակվում է» հայեցակարգը, երբ ողջ աշխարհով մեկ բժիշկները, վիրուսոլոգները, Իտալիայի քաղաքապետները, մյուսները մեռան աղաղակելով․ «Մի՛ հավաքվեք մեծ խմբերով, այ ընկերներ, եթե ձեր հավաքը կոնկրետ ուղղված չէ էս համաճարակի հաղթահարմանը։ Մի՛ արեք էդ բանը»։

Իսկ մեր Ազգային ժողովում ասում են՝ կյանքը շարունակվում է։

Բա ձեզ հետևողները ինչո՞ւ պիտի նույն կերպ չվարվեն՝ խորհրդավոր ժպիտով ավելացնելով․ «Կյանքը, ոնց ասում են, շարունակվում է»։