Արցախի պաշտպանության բանակում ամենօրյա ռեժիմով իրականացվում են հակահամաճարակային միջոցառումներ (Video)


10:18 , 24 մարտ, 2020

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ երկրի զինված ուժերում շարունակվում են նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող հակահամաճարակային միջոցառումները:

Այդ գործընթացների շրջանակներում ամենօրյա ռեժիմով քլորակրի և պրեսեպտի լուծույթներով կատարվում են սոցիալ-կենցաղային օբյեկտների, ռազմական ու ավտոմոբիլային տեխնիկայի ախտահանիչ գործողություններ: