Կազան-2013. Շախմատ. Զավեն Անդրիասյանը` արծաթե մեդալակիր


10:44 , 16 հուլիս, 2013

1in.am-ը գրում է.

Ռուսաստանի Կազան քաղաքում ընթացող 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերի շախմատի մրցաշարի շրջանակներում հայ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը արծաթե մեդալ նվաճեց:

9-րդ տուրում Անդրիասյանը սպիտակներով խաղաց ֆիլիպինցի Ուեսլի Սոյի դեմ: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի: 

Հայ և ֆիլիպինցի շախմատիսըները վաստակել էին 6.5-ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով ֆիլիպինցին զբաղեցրեց առաջին տեղն ու նվաճեց մրցաշարի ոսկե մեդալը: