Էմմա Սթոունը հետաձգել է հարսանիքը


03:42 , 24 մարտ, 2020

Հոլիվուդյան դերասանուհի Էմմա Սթոունը հայտարարել է, որ կորոնավիրուսի պատճառով ստիպված է եղել հետաձգել հարսանիքը: Դերասանուհու հարսանիքը ռեժիսոր Դեյվ Մակքերիի հետ պետք է տեղի ունենար մարտի 14-ին, սակայն զույգը որոշել է այն հետաձգել վարակի տարածման պատճառով:

Թե երբ է տեղի ունենալու հարսանիքը, չի հաղորդվում:

Դերասանուհուն իր ապագա ամուսնու հետ առաջին անգամ նկատել են 2017-ի նոյեմբերին: