10:34 , 16 հուլիս, 2013
Aysor.am-ը գրում է.
Հանրապետության ողջ տարածքում կդիտվի մեծ մասամբ պարզ, առանց տեղումների եղանակ, ցերեկը հյուսիսային առանձին շրջաններում ամպամածության ավելացում, սակայն առանց էական տեղումների:
Երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում պոռթկումներով մինչև 20մ/վրկ:
Ուշադրություն. օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա 2-4 աստիճան, հովտային շրջաններում հասնելով ստվերում մինչև +38: Ցերեկային ժամերին անհրաժեշտ է պատսպարվել արևի ուղիղ ճառագայթներից, կրել բաց գույնի բամբակե հագուստ, խուսափել ֆիզիկական ծանր աշխատանքից:
Տաթևում կդիտվի առանց տեղումների, արևային և ջերմ եղանակ, բարենպաստ է հանգիստը բնության գրկում անցկացնելու համար: Արտակարգ Իրավիճակների նախարարությունը բնության գրկում հանգստացողներին զգուշացնում է. հրդեհից խուսափելու համար մի մոռացեք մարել խառույկները:
Սևանի ջրի առավելագույն ջերմաստիճանը՝ +18: Այս մասին տեղեկանում ենք Meteo-tv.am կայքից:
Երևանում կդիտվի պարզ արևային եղանակ, երեկոյան հնարավոր է քամի 10-12մ/վրկ
Ցերեկը սպասվում է +35+37, երեկոյան +27+29 աստիճան տաքությւոն:
Ցերեկային ժամերին, 13:00-17:00, խորհուրդ է տրվում կրել բաց գույնի բամբակե հագուստ, սովորականից շատ ջուր խմել: