Կուտակված կենսաթոշակային գումարներն էապես պակասել են


20:15 , 23 մարտ, 2020

168.am-ը գրում է․

168.am-ին պահեստազորի փոխգնդապետ, ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը հայտնեց, որ կուտակված կենսաթոշակային գումարներն էապես պակասել են, իր դեպքում` 7-8 տոկոսի չափով:

«Հունվարի սկզբին մոտ 770.000 էր, հիմա, որ պիտի ավելացած լիներ, դարձել է 710.000 դրամ»,- տեղեկացրեց նա:

Մեզ հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանն այս առնչությամբ պարզաբանեց «Մեր կուտակային գումարները ներդրված են արժեթղթերի մեջ` 30%-ը՝ Հայաստանից դուրս: Հիմա արժեթղթերը կտրուկ արժեզրկվել են, և դա կարող է իր ազդեցությունն ունենալ կենսաթոշակային կուտակային  գումարների նվազման հարցում»: