Tert.am-ը գրում է.
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը երեկվանից տնային կարանտինի մեջ է գտնվում, իրեն լավ է զգում, շարունակում է աշխատել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին Բեռլինում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտը:
«Կանցլերն իրեն լավ է զգում, այսօր նա հեռախոսով միացել է և անցկացրել կառավարության նիստը, իր աշխատանքը նա տանից է կատարում»,- ասել է Զայբերտը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ