Armsport.am-ը գրում է․
«Պորտսմութի» պաշտպան Շոն Ռաջեթը պատմել է, թե ինչպես է արձագանքել կորոնավիրուսի թեստի դրական պատասխանին:
26-ամյա անգլիացու և իր երկու թիմակիցների վարակման մասին հայտնի է դարձել մարտի 21-ին: Շոնի խոսքով, թեստի դրական պատասխանի մասին իմացել է, երբ ընթրելիս է եղել փաբում: Նրան զանգահարել է ակումբի ֆիզիոթերապևտն ու հայտնել վարակման մասին: Ռաջետն անմիջապես լքել է հաստատությունը.
«Ես վշտացած էի: Չէի կարողանում հավատալ, որ իմ թեստի պատասխանը դրական է, քանի որ ոչ մի ախտանիշ չունեի: Սա իսկապես սարսափելի է»,- Ռաջետի խոսքերն է փոխանցում The Sun-ը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։