Լիվերպուլը ցանկանում է գնել Խոսե Խիմենեսի տրանսֆերը


03:30 , 23 մարտ, 2020

Armsport.am-ը գրում է.

«Լիվերպուլը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է ուժեղացնել պաշտպանությունը։

Marca-ի տեղեկություններով՝ «մերսիսայդցիները» հետաքրքրված են Մադրիդի «Աթլետիկոյի» պաշտպան Խոսե Խիմենեսի ծառայություններով։ ՈՒրուգվայցի պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 120 միլիոն եվրո։

Հաղորդվում է, որ «Լիվերպուլը» դիտարկում է Խիմենեսին՝ որպես փոխարինող խորվաթ պաշտպան Դեյան Լովրենին, ում պայմանագրի ժամկետը լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։