Եվրատեսիլի մասնակիցները ելույթ կունենան 2021 թվականին՝ նոր երգերով


21:13 , 22 մարտ, 2020

«Եվրատեսիլի» կազմակերպիչները որոշում են կայացրել, որ մասնակիցները պետք է նոր երգերով հանդես գան մյուս տարի, հաղորդում է եվրատեսիլի կազմկոմիտեի մամլո ծառայությունը։

Մինչ այդ արդեն «Եվրատեսիլի» կազմակերպիչները հաղորդել էին, որ Ռոտերդամում կայանալիք մրցույթը հետաձգվում է կորոնավիրուսի պատճառով։

«Որոշում է կայացվել, որ «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի կանոններով այս տարվա երգերն իրավունք չունեն մասնակցելու 2021 թվականի մրցույթին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կազմակերպիչները նաև հայտնել են, որ յուրաքանչյուր երկիր ինքը կարող է որոշել, թե 2021 թվականին ում է ուղարկելու մրցույթին․ կամ այս տարվա ներկայացուցչին, կամ նոր մասնակցի։