Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերման նպատակով կատարվել է 1246 լաբորատոր հետազոտություն


17:54 , 22 մարտ, 2020

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքան գրառում է կատարել՝ հայտնելով, որ մինչ այս պահը կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերման նպատակով կատարվել է 1246 լաբորատոր հետազոտություն (թեստավորում)։

Հիշեցնենք, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 190 հաստատված դեպք, որից 157-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վարակվածներից միայն 14-ի մոտ կա թոքաբորբ և նրանցից 6-ն ունեն ինտեսիվ թերապիայի կարիք: