Հանրագումարով հաստատված կորոնավիրուսի 190 դեպքից 157-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ


16:06 , 22 մարտ, 2020
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել և հայտնել, որ երկրում հաստատված կորոնավիրուսի դեպքերի գերակշիռ մասը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ․

«Հանրագումարով հաստատված 190 դեպքից 157-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ։

Ինչպես հայտնել էի երեկ` 27 պացիենտների հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորները գտնվում են կարանտինում, իսկ շփումների մյուս շրջանակը գտնվում է ինքնամեկուսացման մեջ: Մնացած 6 պացիենտի սերտ կոնտակավորները ևս պարզված են»: