Արդարադատության նախարարի առաջին տեղակալի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել


14:03 , 22 մարտ, 2020

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, այս մասին «Ֆեյսբուքում» գրել է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը․

«ԶԼՄ-ների հարգելի՛ գործընկերներ

Հաշվի առնելով արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի՝ արտասահմանից վերադառնալու հանգամանքը և շփումների շրջանակը՝ պարոն Գրիգորյանը թեստ է հանձնել. արդյունքը՝ բացասական է, կորոնավիրուս չի հայտնաբերվել:

Հ.Գ. Կրկին հորդորում եմ ԶԼՄ գործընկերներիս՝ սենսացիոն հրապարակում տեղադրելուց առաջ հիշել, որ մարդու արժանապատվությունը և բնակչության առողջությունը ավելի բարձր արժեքներ են, մանավանդ այս օրերին:
Առողջություն բոլորիս»: