ՅՈՒՆԵՍԿՕ-ն անհանգստացած է Սիրիայում արվեստի գործերի ապօրինի թրաֆիքի պատճառով


09:04 , 16 հուլիս, 2013

1in.am-ը գրում է.

ՅՈՒՆԵՍԿՕ-ին խորապես անհանգստացնում է այն փաստը, որ Սիրիայում նկատվում է հսկայական թվով արվեստի համար մեծ արժեք ներկայացնող իրերի ապօրինի թրաֆիք: Այս մասին «Ռուսաստանի ձայն» ռադիոկայանի եթերում հայտարարել է կազմակերպության Ռուսաստանի ներկայացուցիչ Էլեոնորա Միտրոֆանովան:

Նրա խոսքերով` այժմ Սիրիայի նկատմամբ պետք է գործադրվի արվեստի գործերի ապօրինի թրաֆիքի վերաբերյալ նախազգուշացման և արգելքի կոնվենցիան: «Տեղի է ունենում կողոպուտ, ինչպես նաև հնագիտական իրերի ապօրինի թրաֆիք: Թրաֆիքի են ենթարկվում նաև մշակութային արժեքները: Ուստի, Համաշխարհային ժառանգության կոմիտեն դիմել է հարակից երկրներին, քանի որ ամեն ինչ դրանց միջով է անցնում, նաև ինտերպոլին և մաքսային ծառայություններին»,- ասել է Միտրոֆանովան:

«Այժմ ավերված է Հալեպը՝ համաշխարհային ժառանգության օբյեկտը: Մյուս օբյեկտները քաղաքացիական պատերազմի պայմաններում սպառնալիքի տակ են»,- ընդգծել է նա: