«Հայկական ժամանակ». «ՌԱՕ ՄԱՐՍ» գործարանում և Մերգելյան ինստիտուտում ազատ տնտեսական գոտին կմեկնարկի օգոստոսի 1-ից


08:45 , 16 հուլիս, 2013

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.

««ՌԱՕ ՄԱՐՍ» գործարանում և «ԵրՄՄԳՀԻ»–ում (Մերգելյան ինստիտուտ) ազատ տնտեսական գոտին կմեկնարկի օգոստոսի 1-ից։ Այդ մասին նշված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ՀՀ կառավարություն ներկայացրած որոշման նախագծում։ Հարցը ներառված է ՀՀ կառավարության հուլիսի 18-ի նիստի օրակարգում։

ԱՏԳ-ի կազմակերպիչ է հանդիսանում «Սիտրոնիքս Արմենիա» ընկերությունը։ ԱՏԳ-ամ գործունեության ծավալելու իրավունք կստանան արտադրաարդյանաբերական և տեխնիկակիրառական էլեկտրոնիկայի, ճշգրիտ ինժեներիսւյի, դեղագործության և բիոտեխնոլոգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արտադրական դիզայնի և հեռահաղորդակցության ոլորտների ընկերությունները։ ԱՏԳ գործունեության ժամկետը 10 տարի է»,–գրում է թերթը։