«Ժողովուրդ». Մուրճով ու ոտքերով ծեծել է 81-ամյա մորը


08:30 , 16 հուլիս, 2013

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ»–ը տեղեկացավ որ շաբաթ օրը՝ հուլիսի 13-ին, ծեծված վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է դիմել 81-ամյա թոշակառու մի կին։

«Մեր տեղեկություններով՝ կնոջ անունը Ժենյա է, որն ազդրերի հատվածում վնասվածքներ է ունեցել։ Պարզվում է, որ նույն օրը՝ ժամը 16:00-17:00-ի սահմաններում, թոշակառու կնոջը դաժանաբար ծեծել է հարազատ որդին՝ Գագիկ Սիմոնյանը։ Տեղեկացանք, որ Գագիկը նաև մուրճով ու ոտքերով հարվածներ է հասցրել մորը։ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաստատեցին մեր տեղեկությունը՝ հավելելով որ կատարվում է քննություն»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: