«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը կոչով դիմել է պարետին․ Հայտարարություն


20:57 , 21 մարտ, 2020

Փաստահավաք խմբի գործունեության առաջին իսկ օրվանից ստացվել են տեղեկություններ, որոնք կարող են պիտանի լինել արտակարգ դրության պարետի համար: Ցավոք, պարետը չի ապահովում նման կարգի տեղեկություններ փոխանցելու համար անհրաժեշտ արդյունավետ միջոցներ: Հրապարակված հեռախոսահամարներով կապ հաստատելը բարդ է, երբեմն անհնարին: Միևնույն ժամանակ, որոշ տեղեկություններ հեռախոսակապի միջոցով փոխանցելը պարզապես հնարավոր չէ:

Կոչ ենք անում պարետ Տ.Ավինյանին հանրությանը հայտնել կամ ստեղծել պարետատան էլեկտրոնային փոստի հասցե, ֆաքս, ինտերնետ հավելվածների համարներ, ինչպես նաև ապահովել ֆեյսբուքյան էջի արդյունավետ աշխատանքը: