Մոնակոյի արքայազն Ալբերը վարակվել է կորոնավիրուսով


18:15 , 21 մարտ, 2020

Մոնակոյի իշխան Ալբեր II-ը վարակվել է նոր տեսակի կորոնավիրուսով: Նրա առողջական վիճակը անհանգստության տեղիք չի տալիս: Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել իշխանի գրասենյակը

«Իշխան Ալբեր II-ի կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստի արդյունքները դրական են եղել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշվում է,  նա գտնվում է իր անձնական բժիշկի և իշխանուհի Գրեյսի անվան հիվանդանոցային կենտրոնի մասնագետների հսկողության տակ։ Նա շարունակում է աշխատել իր պալատից։

Իշխանը Մոնակոյի ժողովրդին կոչ է արել հետևել սահմանափակող միջոցներին: