Երկիր, որտեղ ամուսնալուծություններն արգելված են. ո՞րն է պատճառը


22:45 , 21 մարտ, 2020

Երբ խոսում ենք այնպիսի երկրի մասին, որտեղ ամուսնալուծություններն արգելվում են ընդհուպ մինչև օրենսդրական մակարդակում, կարծում ենք, որ ամենայն հավանականությամբ դա իսլամական երկիր պետք է լինի : Սակայն իրականում նման օրենք գործում է Ֆիլիպիններում : Անսպասելի է, այնպես չէ՞ :

Ֆիլիպիններում յուրաքանչյուր քաղաքացւ համար ամուսնալուծվելն ապօրինի է համարվում : Ամուսնությունը դադարեցնել թույլատրվում է միայն որոշակի դեպքերում, սակայն գործընթացը կարող է տևել մինչև երկու տարի և արժենալ այնքան, որքան միջին վիճակագրական ֆիլիպինցին վաստակում է մեկ տարում : Ընդհանուր կանոնից միայն մի քանի բացառություն կա, մասնավորապես՝ մահմեդականները Ֆիլիպիններում կարող են ամուսնալուծվել :

Ֆիլիպինցիները հավատացյալ ժողովուրդ են : Նրանց մոտ արգելվում են ամուսնալուծություններն ու աբորտները, կրթության մակարդակը բավականին ցածր է վաղ տարիքում հղիությունները բնական երևույթ են համարվում :

Սակայն վերջերս Ֆիլիպինների Կոնգրեսի ստորին պալատը հավանություն է տվել մի օրինագծի, որը թույլ է տալիս ամուսիններին ամուսնալուծվել : Նախագծին, սակայն շարունակում է ընդդիմանալ նախագահ Ռոդրիգո Դուտերտեն :

Որպեսզի օրինագիծը դառնա օրենք, այն պետք է ընդունի Ֆիլիպինների Սենատը Չնայած որ հենց ինքը՝ նախագահ Ռոդրիգո Դուտերտեն, օրինական եղանակով ամուսնալուծվել է կնոջից, միևնույն է, նա դեմ է օրինագծի ընդունմանը, քանի որ անհանգստանւմ է այն երեխաների բարեկեցության համար, որոնց ծնողները կամուսնալուծվեն :

Նշվում է, որ նախորդ տարի անկախ հարցումը ցույց է տվել, որ Ֆիլիպինների քաղաքացիների 53%-ը կողմ է ամուսնալուծության օրինականացմանը :

Եկեղեցին ևս վիճում է Կոնգրեսի հետ, սակայն մեկ այլ օրինագծի շուրջ՝ վերարտադրողական առողջությանը վերաբերող : Այդ օրինագծում առաջարկվում է յուրաքանչյուրին ազատ հասանելիություն տալ հակաբեղմնավորիչ միջոցներին :