Գավառ և Չարենցավան քաղաքներում ձյուն է տեղում


14:58 , 21 մարտ, 2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ի ժամը 14:45-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին, Սիսիան-«Զանգեր» հատվածում, Գեղարքունիքի մարզի Գավառ և Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքներում  ձյուն է տեղում:

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին և Սիսիան-«Զանգեր» հատվածում (մառախուղ) տեղ-տեղ առկա է մերկասառույց: