21:00 , 21 մարտ, 2020Լեզուները մահանում են, և դականխել հնարավոր չէ: Լեզուները մահանում են, քանի որ վերանում են ժողովուրդները կամ էլ այն օգտագործողները սկսում են կիրառել առավել տարածված այլ լեզուներ: Վերջին 10 տարվա ընթացքում վերացել է առնվազն 8 լեզու: Ահա թե որոնք են դրանցից մի քանիսը:
Լիվոնյան լեզուն տարածված է եղել Լատվիայի հյուսիսում: Այն վերացել է 2013 թ. հունիսի 5-ին, երբ 103 տարեկան հասակում մահացավ Գրիզելդա Քրիստինը: Ներկայիս պահին մոտ 30 մարդ է կիրառում այս լեզուն՝ որպես ոչ մայրենի
Լիվոնյան լեզուն ֆիննական լեզու է՝ մոտ էստոներոնին: Այն ունեցել է 11 հոլով, սակայան այլ հետաքրքրական առանձնահատկություններ չեն նկատվել լեզվում:
Կլալամ լեզուն կիրառվել է համանուն հնդկական ցեղի կողմից, որը բնակվել է Օլիմպիա թերակղզու հյուսիսոում և Վանկուվեր կղզու հարավում: 2014 թ. փետրվարի 4-ին 103 տարեկան հասակում մահացավ այս լեզվի վերջին տիրապետողը՝ Հեյզել Սեմփսոնը:
Կլալամ լեզուն կիսասինթետիկ էր, այսինքն՝ դրանում բառերը կարող էին ամբողջական նախադասությունների իմաստ ունենալ: Հետաքրքրական է այն, որ պարզագույն բառերն այս լեզվում տառացիորեն կարող էին իմաստուն նշանակություն ունենալ: Օրինակ՝ «ժպտալ» բառը նշանակում էր «լեզվի վրա փոքրիկ ծիծաղ ունենալ»:
Վերջին տասնամմյակում մահացած լեզուներից ամենավերջինը Տեուլչե լեզուն էր, որը կիրառում էր Արգենտինայի նույնանուն ժողովուրդներից մեկը: Այդ ժողովուրդն այսօր օգտագործում է Մապուչե լեզուն: Տեուլչեի վերջին կիրառողը Դորա Մանչադոն է եղել, ով մահացել է 2019 թ. հունվարի 4-ին: