Netflix-ը 100 միլիոն դոլարի չափով հիմնադրամ է ստեղծել, որը կաջակցի կորոնավիրուսի հետևանքով առանց աշխատանքի մնացած աշխատակիցներին


11:17 , 21 մարտ, 2020

Tert.am-ը գրում է․

Ամերիկյան Netflix ընկերությունը 100 միլիոն դոլարի չափով հիմնադրամ է ստեղծել, որի նպատակն է աջակցություն ցուցաբերել նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով առանց աշխատանքի մնացած կինո և հեռուստաոլորտի աշխատակիցներին, գրում է bloomberg.com կայքը։ 

Աշխարհում ամենախոշորը համարվող սթրիմինգային ծառայությունը նշել է, որ 85 միլիոն դոլար կծախսի կինո և հեռուստաոլորտում աշխատող մարդկանց օգնություն ցուցաբերելու նպատակով։ Այն խոստացել է նաև լրացուցիչ 15 միլիոն դոլար տրամադրել երրորդ կողմին, այն է՝  Կինոյի և հեռուստատեսության հիմնադրամին (Motion Picture and Television Fund) և ԱՄՆ դերասանների ամենամեծ միության կողմից ստեղծված աղետների հիմնադրամին։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։