ԱՄՆ-ում հանցագործները ֆուրգոն են առևանգել, որում 8164 կիլոգրամ զուգարանի թուղթ է եղել


01:45 , 21 մարտ, 2020

Հյուսիսային Կարոլինայում հանցագործները ֆուրգոն են առևանգել, որը 8164 կիլոգրամ զուգարանի թուղթ էր տեղափոխում, գրում է Fox News-ը:

Ոստիկանները կանգնեցրել են ֆուրգոնը և ձերբակալել կասկածյալներին: Մեքենայում, բացի զուգարանի թղթից, եղել են թղթի սրբիչներ, որոնց պահանջարկը նույնպես մեծացել է:

ԱՄՆ-ում ավելի քան 16.5 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով, մահացել է 225 մարդ: