Այս ռեժիմը չպետք է դառնա մահանա տարատեսակ մամուլի միջոցներից տարատեսակ նյութեր հանելու համար․ Մարուքյան


23:16 , 20 մարտ, 2020

Aysor.am-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից արտակարգ դրության մասին խոսելիս հայտարարեց, որ սահմանափակումները վերաբերելու են միայն կորոնավիրուսին, և չեն առնչվելու քննադատությունների հետ, մինչդեռ պարետատունն այլ սահմանափակումներ է մտցնում, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Այս օրերին մենք տեսնում ենք, որ պարետատունը սահմանափակումներ է մտցնում՝ խուճապը տարբեր ձևերով մեկնաբանելով։ Օրինակ, ասում են՝ այ ձեր գրառումը, մեկնաբանությունը խուճապ է հարուցում, ու պարտադրում են, որ մարդիկ հեռացնեն, հիմա տուգանելու են մարդկանց։ Այստեղ որոշակիության խնդիր ունենք։ Սա պրոբլեմ է։ Ես միանում եմ խմբագիրների այն հայտարարությանը, որ սա նաև ոչ իրավաչափ սահմանափակում է մտցնում գործունեության առումով։ Հիմա տուգանք են մտցնում։ Եթե պարետատունն այս ձևով է շարունակելու, սա շատ մտահոգիչ է», - ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ