Աֆրիկայում հաստատվել է կորոնավիուսի ավելի քան 600 դեպք. ԱՀԿ


00:00 , 21 մարտ, 2020

Աֆրիկայի 34 երկրում մարտի 19-ի դրությամբ արձանագրվել է նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) ավելի քան 600 դեպք։ Այս մասին ասված է Առողջահության համաշխարհայի կազմակերպության Աֆրիկայի ռեգիոնալ գրասենյակի կայքում:

«Աֆրիկայում COVID-19-ի արագ զարգացումը խիստ անհանգստացնող է և գործողություններ ձեռնարկելու հստակ ազդանշան է»,- ասել է ԱՀԿ-ի Աֆրիկայի տարածաշրջանային տնօրեն Մատշիդիսո Մոետին և հույս հայտնել, որ դեռ կարող են փոխել այդ համաճարակի ընթացքը:

ԱՀԿ-ն աջակցում է կառավարություններին` աֆրիկյան պետություններին ապահովելով նոր տիպի կորոնավիրուսի հայտնաբերման թեստերով: Ներկայում Աֆրիկայի 45 երկիր կարող է թեստավորում անել: Վիրուսի բռնկման սկզբում դա կարող էր անել ընդամենը երկուսը: