Միշուստինը հայտնել է, որ Ռուսաստանում վեց դեղամիջոց են ստեղծել կորոնավիրուսի դեմ


23:00 , 20 մարտ, 2020

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ ռուս գիտնականները ստեղծել են վեց դեղամիջոց կորոնավիրուսի համար՝ հայտնում է RIA Novosti-ն։

Նա նշել է, որ մասնագետներին հաջողվել է դա անել առկա զարգացումների և վերջին կենսատեխնոլոգիաների օգնությամբ:

«Ներկայումս Ռուսաստանում փորձարկում են վեց այդպիսի դեղամիջոցներ», – ասել է Միշուստինը:

Նրա խոսքով՝ դեղորայքի վրա աշխատանքներն իրականացվել են շուրջօրյա ռեժիմով: