Թաիլանդում հազարավոր սոված կապիկներ կերի բացակայության պատճառով ահաբեկում են տեղի բնակիչներին և զբոսաշրջիկներին (Video)


01:09 , 21 մարտ, 2020

Կորոնավիրուսի պատճառով հարյուրավոր երկրներ փակել են իրենց սահմանները։ Բնականաբար, զբոսաշրջության մակարդակը նույնպես ընկել է։ Մինչ 2020 թվականը Թաիլանդ էր այցելում տարեկան 35 միլիոն մարդ։ Հիմա զբոսաշրջիկներ գրեթե չկան։ Եվ սա հանգեցնում է անսպասելի և անգամ վտանգավոր հետևանքների։

Թաիլանդական Լոպբուրի քաղաքում հազարավոր վայրի կապիկներ են ապրում։ Նրանց միշտ կերակրում էին զբոսաշրջիկները, սակայն հիմա այս կենդանիները մնացել են առանց կերի։

Այս պատճառով կենդանիները ստիպված լքել են Հին քաղաքը և տեղափոխվել քաղաքի կենտրոն։ Այս տեսարանը շատ տարօրինակ է նայվում։ Հարյուրավոր սոված կապիկներ կռվում են մեկ բանանի համար։ Անգամ տեղի բնակիչները, որոնք սովոր են կենդանիների վարքին, ապշած են նրանց պահվածքից։