Զավեն Անդրիասյանը արծաթե մեդալակիր


04:21 , 16 հուլիս, 2013

Զավեն Անդրիասյանը արծաթե մեդալակիր

Isport.am-ը գրում է.

Հայ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերի շախմատի մրցաշարում դարձավ արծաթե մեդալակիր:

9-րդ տուրում Անդրիասյանը սպիտակներով ոչ ոքի է խաղացել ֆիլիպինցի Ուեսլի Սոյի հետ, որն էլ լրացուցիչ ցուցանիշով դարձել է ոսկե մեդալակիր: Երկու շախմատիստներն էլ վաստակել են 6,5-ական միավոր: Երրորդ տեղը գրավել է չինացի Լի Չաոն, որը նույնպես հավաքել է 6,5 միավոր: