Tert.am-ը գրում է.
Ես չեմ կարծում, որ պետք է տարանջատում մտցնել՝ ասելով, որ առաջին ատյանի դատավորի առջև դրված կրթական պահանջներն ավելի բարձր են, քան ՍԴ դատավորի առջև դրված պահանջները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառանալով պետաիրավական հանձնաժողովում Դատական օրենսգրքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ քննարկումներին:
«Իսկ ով է ասել ՍԴ-ի կողմից կայացվող իրավական ակտը երկրի համար ավելի կարևոր են, քան առաջին ատյանի դատարանի դատավորինը: Ես անձամբ այդպիսի տարանջատում մտցնելու ցանկություն չունեմ: Ես համարում եմ, որ եթե կա դատարան, կա մարդկային ճակատագիր»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ