Բավարիայի ֆուտբոլիստները 1 միլիոն եվրո են նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարին


17:34 , 20 մարտ, 2020

Armsport.am-ը գրում է.

Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստներ Ջոշուա Կիմիխը և Լեոն Գորեցկան միասին 1 միլիոն եվրո են նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարին, տեղեկացնում է Kicker-ը:

Ֆուտբոլիստները հորդորել են ցանկացողներին միանալ իրենց նախաձեռնությանը: Նրանք ստեղծել են ազատ հարթակ, որտեղ յուրաքանչյուրը կարող է իր լուման ներդնել կորոնավիրուսի դեմ պայքարին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ