Ինչպե՞ս ճիշտ կրել բժշկական դիմակները. խորհուրդներ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (Photo)


21:30 , 20 մարտ, 2020

Կորոնավիրուսային պանդեմիայի ֆոնին բժշկական դիմակները դարձել են համապատասխան և նույնիսկ պարտադիր ատրիբուտ վիրուսից պաշտպանվելու համար: Ուկրաինայում և Չեխիայում նույնիսկ առանց դրանց արգելվում է հասարակական տրանսպորտով երթևեկել:

Այնուամենայնիվ, մարդկանց 95%-ը սխալ է կրում դիմակը: Տեսնենք, թե ինչու:

Դիմակը բաղկացած է երկու շերտից: Կանաչ շերտը պատրաստված է հատուկ նյութից, որը չեզոքացնում է միկրոբները և կանխում նրանց մուտքը շնչուղիներ, իսկ սպիտակ շերտը ծառայում է որպես զտիչ:

Դիմակը կարելի է դնել ՄԻԱՅՆ սպիտակ կողմից՝ դեպի Ձեզ:

Image result for surgical mask for coronavirus

Համացանցում, ցավոք սրտի, շրջում են կեղծ տեղեկություններ, որ դիմակը պետք է հագնել հակառակ կողմից՝ կախված այն բանից՝ դուք հիվանդ եք, թե ոչ: Դա այդպես չէ:

Բացի այդ, փողոցում դիմակ հագնելը իմաստ չունի: Դեմքը պետք է ծածկել միայն սենյակներում, տրանսպորտում կամ հիվանդ մարդու հետ անմիջական շփման ժամանակ: Փողոցում վարակի վտանգը նվազագույն է, և եթե Ձեզ վրա փռշտում են, դիմակը չի օգնի:

Եվ հիշեք, որ ցանկացած դիմակի գործածման ժամանակը ընդամենը մի քանի ժամ է: Դրանից հետո նյութը կորցնում է իր պաշտպանիչ հատկությունները:

Ահա Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական առաջարկությունները.

Image result for parts of a surgical mask

Երբ պետք է դիմակ կրել
Ինչպե՞ս դնել, օգտագործել և հանել դիմակը