Խաբկանքից արբեցած սլանում ենք դեպի վթարը, դեպի այն վթարը որ մեզ ազգովի կթողնի առանց շիրմաքարի


03:39 , 16 հուլիս, 2013

Կամազը հին էր: Երկիրն էլ է հին: Կամազը արգելակներ չուներ կամ էլ վթարվել էին նրանք: Երկրի կառավարիչներն էլ արգելակներ չունեն կամ էլ վթարվել են նրանք: Սլանում ենք գլխապտույտ դեպի ճակատագրական վթարը: Այս դժբախտի նման կարծում ենք որ կվաստակենք բանակում զոհված մեր հազարավոր որդիների շիրմաքարերի դրամը ու կդնենք շիրմաքարերը մեր անմեղ զոհված զավակների գերեզմաններին: Խաբկանքից արբեցած սլանում ենք դեպի վթարը, դեպի այն վթարը որ մեզ ազգովի կթողնի առանց շիրմաքարի: