Եվրամիության բոլոր երկրները հրաժարվել են ընդունել փախստականներին


15:27 , 20 մարտ, 2020

Tert.am-ը գրում է․

Եվրամիության անդամ բոլոր երկրները նոր տեսակի կորոնավիրուսի տարածման պատճառով որոշում են կայացրել դադարեցնել փախստականների տեղաբաշխման ծրագրերը: Այս մասին գրում է lenta.ru կայքը` հղում անելով Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներին:

Ծրագրերի վերսկսման ժամկետների մասին տեղեկություն դեռևս չկա: Նշվում է, որ ավելի վաղ նույն քայլին են գնացել Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպությունն ու ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակը:

Մարտի 18-ինփախստականների ընդունելությունը դադարեցրել է Գերմանիայի Ներգաղթի և փախստականների հարցերով դաշնային գրասենյակը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։