ՃՇՀԱՀ-ը 2 միլիոն դրամ է փոխանցել կորոնավիրուսի կանխարգելման նպատակով բացված հաշվեհամարին


15:18 , 20 մարտ, 2020

Կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման նպատակով բացված հաշվեհամարին Ճարտարապետության և շինարարության  Հայաստանի ազգային  համալսարանը (ՃՇՀԱՀ) մարտի 20-ին փոխանցել է 2 միլիոն դրամ։ 

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմին Վիլյանը։ 

ՃՇՀԱՀ-ն իր աջակցությունն ու շնորհակալությունն է հայտնում ՀՀ առողջապահության նախարարությանը, Հայաստանի բժշկական հանրությանը՝ ցուցաբերած պրոֆեսիոնալ և անձնվեր աշխատանքի համար։