Խոշոր և ողբերգական ավտովթար Արարատի մարզում. Toyota Land Cruiser-ը մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել է դաշտում. կա 1 զոհ, 4 վիրավոր. Shamshyan.com


14:24 , 20 մարտ, 2020

Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ մարտի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ 

Ժամը 13։00-ի սահմաններում Toyota Land Cruiser մակնիշի 99 GD 099 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 29 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով 5 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հավաքվածների խոսքով՝ օպերատիվ են գործել Արտաշատի հիվանդանոցի բժիշկները։

«Արտաշատ» բժշկական կենտրոնից հայտնել են, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Կապան քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Վարդան Գևորգյանի անվամբ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։