Աստծո եւ Կճոյանի գործերն անքննելի են


02:07 , 16 հուլիս, 2013

Այսօր պարզվեց. որ անքննելի են ոչ միայն Աստծո. այլ նաեւ սրբազան Կճոյանի գործերը։ Երբ ցանկացանք պարզել. թե հատկապես ինչի՞ համար է նա տեր Հակոբ քահանա Խաչատրյանին ազատել սուրբ Սարգիս եկեղեցում աշխատանքից եւ տեղափոխել Բանգլադեշի սուրբ Երրորդություն եկեղեցում ծառայություն մատուցելու. Նավասարդ Կճոյանը պատասխանեց. որ մեզ պատճառներ չի ասի։ Ըստ նրա. պատճառների մասին մեզ հետ խոսելը կնշանակի բացատրություն տալ (դե. ինչպես կարող է ՙիրեն հարգողՙ հոգեւորականը հաշվի նստել հավատացյալների հետ…)։ Նա չհերքեց տեր Հակոբի արժանավոր գործունեությունը. միաժամանակ նշեց. որ եկեղեցին անձերով չէ պայմանավորված։ Հարցին. թե չի՞ մտահոգվում արդյոք սրբազանը. որ պատճառների մասին լռելը տարաբնույթ հետեւություններ անելու տեղիք կտա. ասաց. որ իրեն չի հետաքրքրում դա (ինչի. իրենք նոր թքած ունեն հասարակական կարծիքի վրա)։ 
Հիմա պատճառների մասին. Գագիկ Շամյանը հաղորդման մեջ ասել է. որ տեր Հակոբը 1000 Կճոյան արժե (Շամշյանը հիմա էլ է այդ համոզմանը). իսկ սրբազանը չի հանդուրժել դա եւ որոշել է չեզոքացնել տեր Հակոբին։
Տեր Հակոբը ղեկավարում էր սուրբ Սարգիս եկեղեցու ՙԱրարատՙ միությունը։ Վերջրես նախագահի հատուկ մրցանակ ստացավ երիտասարդության շրջանում լավագույն գործունեության համար։ Մրցանակով. սակայն. չառաջնորդվենք. միությունը տեր Հակոբի ղեկավարությամբ ընդլայնեց շրջանակները. դեպի եկեղեցի բերեց բազմաթիվ մարդկանց. բարեգործական. ուսուցողական. հայրենասիրական բազմաթիվ ծրագրեր իրականացրեց (միության մասին ֆիլմը վաղը կտեղադրենք)։ Տեր Հակոբը իր ընտանիքով ծառայում է եկեղեցուն. կինը զբաղվում է միության մշակութային հարցերով. դուստրը երգում է միության երգչախմբում. որդին օգնում է եկեղեցական արարողությունների ժամանակ։ Նա իր անձնական եւ հասարակական կյանքով օրինակ է ծառայում հավատացյալների համար։ Այնպես որ. նրան ազատելու գործում դեր կարող է խաղալ նաեւ նախանձն ու չարակամությունը։ 
Եվ այսպես. տեր Հակոբին աշխատանքից ազատելը եւ տեղափոխելը պետական գաղտնիքի է վերածվել։ Մեր եկեղեցին ընկել է հազվագյուտ այն հոգեւորականների հետեւից. որոնք գործով են զբաղված. հայրենասեր են ու պետականամետ։ Տպավորություն է. որ ոմանք հատուկ Հայ առաքելական եկեղեցի են մտնում ծառայություն անելու պատրվակով. որպեսզի եկեղեցին ներսից քայքայեն՝ չեզոքացնելով նվիրյալ հոգեւորականներին։ Դե. հավատացյալների վերաբերմունքն էլ տասներորդական տեղում է… 
Իմիջիայլոց. որքան էլ եկեղեցին (եւ ոչ միայն եկեղեցին) անձերով պայմանավորված չլինի. անձը շա՜տ մեծ նշանակություն ունի…
Ի դեպ. տեր Հակոբ քահանա Խաչտրյանը. ճեմարանում սովորելուց զատ. նաեւ ծառայել է Հայաստանի Հանրապետության բանակում. չծառայելու հնարավորություն ունենալով հանդերձ. չի խուսափել զինծառայությունից։