Պետությունը պետք է աջակցի այն բիզնեսին, որն աշխատավարձ է տվել աշխատակիցներին և անգամ՝ վնասով աշխատել. Կարեն Ադոնց


23:16 , 19 մարտ, 2020

Tert.am-ը գրում է.

Կառավարության կողմից քննարկվող՝ տնտեսվարողներին անտոկոս վարկեր տրամադրելու նախագիծը վերջիններիս համար լրացուցիչ բեռ է դառնալու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կարեն Ադոնցը՝ նշելով, թե ակնհայտ է, որ կա տնտեսական ճգնաժամ, և այն խորանալու է, իսկ այդ պարագայում պետությունը պետք է մի շարք քայլեր կատարի՝ աջակցելու տնտեսվարողներին:

«Օրինակ՝ ընկերությունը, ճգնաժամով պայմանավորված, ունի 1 միլիոն դոլարի վնաս, և կառավարությունը ոչ թե աջակցում է, այլ թեկուզ անտոկոս, բայց վարկային բեռ է դնում այդ ընկերության վրա, որն աշխատել է առանց որևէ շահույթի: Աշխատել է՝ ի նպատ նրան, որ պետության տնտեսութունը չտուժի, քաղաքացիներն աշխատանքը չկորցնեն: Ստացվում է՝ վնասի փոխարեն վարկ է ստանում, ինչը չի կարող աջակցություն համարվել»,-ասաց տնտեսագետը:

Վերջինիս խոսքով՝ պետության խնդիրն այս ճգնաժամային իրավիճակում ամեն գնով տնտեսական հավասարակշռություն պահպանելն է ու կոնկրետ ծրագիր մշակելը՝ բեկումնային զարգացում ունենալու համար. պետք է լինի հստակ ռազմավարություն, ոչ թե վերացական խոսքեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ