Ի՞նչ անել, եթե գրիպանման ախտանշաններ ունեք. Նորքի ինֆեկցիոնը հայտարարություն է տարածել


21:45 , 19 մարտ, 2020

Հարգելի քաղաքացիներ,

հորդորում ենք գրիպանման ախտանշանների դեպքում անմիջապես դիմել Ձեզ սպասարկող ԱԱՊ (առողջության առաջնային պահպանման օղակ) բժշկին և չզբաղվել ինքնաբուժմամբ:

Կարևոր է իմանալ, որ ներկայումս գոյություն չունեն հավաստի փաստեր, որոնք վկայում են կորոնավիրուսային հիվանդության բուժման դեպքում Արբիդոլի և նմանատիպ դեղերի կիրառման արդյունավետության մասին:

Իսկ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը, օրինակ` Իբուպրոֆեն և այլն, անհրաժեշտ է կիրառել բժշկի ցուցումով: