Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ Մարալիկի ծննդատունը հղիներին ռիսկի չենթարկելու համար ընդունում է ծնունդներ, սակայն հայտնի չէ՝ ինչ կլինի արտակարգ դրությունից հետո. Մարալիկի ԱԿ տնօրենի ԺՊ


18:45 , 19 մարտ, 2020

Tert.am-ը գրում է.

Մարալիկի ծննդատան փակման հարցը մնացել է օդից կախված, թե ինչ կլինի արտակարգ դրությունից հետո՝ անարոշություն է. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մարալիկի առողջապահության կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Հովսեփյանը:

Նշենք, որ այս պահին ծննդատունը պայմանավորված երկրում հայտարարված արտակարգ դրությամբ դեռ գործում է:

«Այս տարվա մեջ՝ հունվարից մինչ օրս մենք արդեն 9 ծնունդ ենք ընդունել, մեկը երեկ գիշեր է ծնվել, երեկ չէ առաջին օրն էլ է ծնվել երեխա»,- ասաց Հովսեփյանը:

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք ծննդատունը նոր սարքավորումներ ձեռք է բերել, Անուշ Հովսեփյանը նշեց. «Ունենք երկու նոր կարդիոմոնիտոր, որոնք նվեր ենք ստացել, մեկը՝ Հրանտ Թումասյանից՝ ղարբաղյան պատերազմի մասնակից, մյուսն էլ՝ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանից, երկուսն էլ աշխատող են: Ունենք Հրանտ Թումասյանի կողմից հովանավորված կենտրոնացված թթվածնային համակարգ: Ներգրավվել են նոր մասնագետ՝ նեոնատոլոգ»:

Ինչ վերաբերում է ծննդատան փակվելուն, Հովսեփյանը նշեց, որ իրենց ժամանակ էին տվել, որ ամեն ինչ ըստ նորմատիվների անեն, ունենան մակարդակ, բայց երբ կատարվեց ուսումնասիրությունը, մեզ չտրվեց մակարդակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ