Ադրբեջանը լայնամասշտաբ սադրիչ գործողությունների այս փուլում չի դիմի, բայց կարող է մանր-մունր սադրանքներ իրականացնել. Տաթևիկ Հայրապետյան


18:24 , 19 մարտ, 2020

Tert.am-ը գրում է.

«Իդլիբյան սցենարը» Արցախում կիրառելու վերաբերյալ հայտարությունները ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական դրսևորումն է, իհարկե Արցախում նման սցենարի կիրառումը հնարավոր չէ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակացության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ հավելով, որ կիսում է փորձագիտական դաշտում տարածվող տեսակետները, թե «Իդլիբյան սցենար» արտահայտությունը Արցախի հակամարտության դեպքում ամբողջովին անհեթեթ է:

«Հայաստանը Սիրիա չէ, Արցախը Իդլիբ չէ, իսկ Ադրբեջանն էլ Թուրքիա չէ: Ադրբեջանական մամուլում նման հրապարկումները կապված են Զաքիր Հասանովի այն հայտարության հետ, թե ցանկանում են Թուրքիայից ձեռք բերել նոր ռազմական տեխնիկա և սարքավորում, ադրբեջանական մամուլը խոսում է այն մասին, որ խոսքը անօդաչու թռչող սարքրերի մասին է, ինչի ձեռքբերումը չեմ կարող ասել, որքանով է նպատկահարմար Ադրբեջանի համար»,-ընդգծեց պատգամավորը:

Տաթևիկ Հայրապետյանը կարծում է, որ նման հայտարարությունները մի քանի գործողության հետևանք են: «Մի կողմից այն, որ վարչապետը վերջերս Շինուհայր գյուղում խոսեց նոր զինատեսակների ձեռքբերման մասին, եղել է նաև ՍՈՒ-30-ների ձեռքբերման գործընթացը»,-ասաց նա:

Տաթևիկ Հայրապետյանը հիշեցրեց, որ նավթի գների կտրուկ անկում է գրանցվել, թե համաշխարհային զարգացումները և թե Ադրբեջանի ներքին զարգացումները խոսում են այն մասին, որ Ադրբեջանը այս փուլում կխուսափի լայնամասշտաբ սադրիչ գործողություններից, կարող են մանր-մունր սադրանքներ իրականացնել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ