Զբոսաշրջիկների բացակայության պայմաններում Վենետիկի ջրանցքներում ձկներ և դելֆիններ են հայտնվել


20:00 , 19 մարտ, 2020

Մեկշաբաթյա կարանտինից հետո Վենետիկի բնակիչները քաղաքի էկոլոգիայի նկատելի փոփոխություններ են նկատել և լուսանկարներ ու տեսանյութեր են տեղադրել սոցցանցում. ջրանցքներում ջուրն այնքան թափանցիկ է դարձել, որ հնարավոր է տեսնել հատակը և այնտեղ հայտնված ձկներին, իսկ նավահանգստում դելֆիններ են նկատվել:

Twitter-ի օգտատերերը, որոնք մաքրված ջուրը պատկերող հոլովակներ են հրապարակում, նշում են կորոնավիրուսի դեմ պայքարի դրական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Օգտատերերից ոմանք նույնիսկ առաջարկել են ամեն տարի դադարեցնել բոլոր գործողությունները՝ բնությանը «վերագործարկվելու» հնարավորություն տալու նպատակով: