Մոր եւ որդու վեճն ավարտվել է դանակահարությամբ


00:40 , 16 հուլիս, 2013

Hayeli.am-ը գրում է.

Հուլիսի 13-ին Երեւանում Արտաշիսյան փողոցում մայր ու որդի վիճել են, որի ընթացքում որդին դանակահարել է մորը՝ նրան պատճառելով մարմնական վնասվածք:

Ուշագրավն այն է, որ դեպքից մեկ օր անց դանակահարող տղայի քեռին որոշել է այդ մասին տեղյակ պահել իրավապահներին՝ հայտնելով որ քրոջ որդին իրենց բակում վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է իր քրոջը: Նշենք, որ դանակահարողը 47 տարեկան է: