ՀՀ նախագահը ստացել է Էդուարդ Մարտիրոսյանին ԱԱԾ տնօրեն և Արման Սարգսյանին ոստիկանապետ նշանակելու վարչապետի առաջարկությունը


13:47 , 19 մարտ, 2020
ՀՀ նախագահի աշխատակազմը մարտի 19-ին ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացել է առաջարկություն Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում նշանակել Էդուարդ Մարտիրոսյանին, իսկ ՀՀ ոստիկանապետի պաշտոնում՝  Արման Սարգսյանին: Այս մասին ասաց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը: