«Գոլդեն փելիսն» ամբողջությամբ լցված է. Արսեն Թորոսյան (Video)


23:02 , 18 մարտ, 2020

Factor.am-ը գրում է․

Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցն ամբողջությամբ լցված է: «Առաջին» ալիքի եթերում անդրադառնալով կորոնավիրուսի կասկածանքով մեկուսացվածների հարցին՝ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Այս պահին ունենք մեկուսացված մոտ 600 քաղաքացի՝ 5-6 տեղում: Բոլորի մոտ լավ է վիճակը, լինում է, որ որոշները ջերմում են»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ ներկայում առավելագույն բարդությունը ջերմությունն է, բացի 2 հիվանդից, որոնք թոքաբորբ ունեն:

Մանրամասները՝ տեսանյութում: