Gap-ը և Skechers-ը ժամանակավորապես փակում են խանութները Հյուսիսային Ամերիկայում


00:21 , 19 մարտ, 2020

Ամերիկյան հագուստի մանրածախ վաճառք իրականացնող Gap Inc-ը հայտարարել է Հյուսիսային Ամերիկայում Old Navy, Athleta, Banana Republic, Gap, Janie and Jack և Intermix խանութների ժամանակավոր փակման մասին՝ կորոնավիրուսի տարածման պատճառով:

Ընկերությունից ստացված մամուլի հաղորդագրության համաձայն՝ խանութները մարտի 19-ից երկու շաբաթով կդադարեցնեն աշխատանքը:

«Մեր ուշադրության կենտրոնում է մեր աշխատակիցների առողջությունն ու բարեկեցությունը և հաճախորդների խնամքի պահպանումը»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։

Սպորտային կոշիկների արտադրող Skechers USA Inc.-ը ևս հայտարարել է Հյուսիսային Ամերիկայում և եվրոպական մի շարք շուկաներում իր խանութների փակման մասին. նրանց գործողությունները կդադարեցվեն մինչև մարտի 28-ը։