Ովքե՞ր են նշանակվելու ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնին. ՀՀ վարչապետը փակագծեր է բացում


19:44 , 18 մարտ, 2020

Shantnews.am-ը գրում է․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Հեռանկար»-ի հաղորդավար Արամ Աբրահամյանը խնդրեց հաստատել՝ արդյո՞ք վաղը որոշում է կայացնելու ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի նշանակման վերաբերյալ: Վարչապետը պատասխանեց.

«Այո´, այդպես է: Որոշումը կայացրել եմ, ոստիկանապետի պարտականությունները կատարողը կնշանակվի ոստիկանապետ, ԱԱԾ տնօրենի պարտականությունները կատարողը՝ ԱԱԾ տնօրեն»:

Հիշեցնենք` ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը Էդուարդ Մարտիրոսյանն է, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը` ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը: