Աբրամովիչը «Չելսիի» ստադիոնի հյուրանոցն անվճար տրամադրել է բժիշկներին


16:12 , 18 մարտ, 2020

Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչն ակումբի «Ստեմֆորդ Բրիջ» ստադիոնի տարածքում գտնվող «Միլենիում» հյուրանոցի համարներն անվճար տրամադրել է լոնդոնցի բժիշկներին։ NHS հոսպիտալի աշխատակիցները կկարողանան գիշերել եւ հանգստանալ հյուրանոցում, հաղորդում է «Չելսիի» մամուլի ծառայությունը։

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով անկանոն ժամանակացույցով աշխատող բժիշկները դրա շնորհիվ կազատվեն տուն գնալու եւ վերադառնալու երկար ուղեւորությունից։

Հյուրանոցը տրամադրվել է երկու ամսով, սակայն իրավիճակի թելադրանքով կարող  է նաեւ երկարաձգվել այդ ժամկետը։