«Առաջիկա օրերից կսկսենք ուսումնական հաստատություններում ամբողջական ախտահանման աշխատանքներ իրականացնել». ԿԳՄՍ նախարար (Video)


14:07 , 18 մարտ, 2020
Մենք պատրաստվում ենք մարզպետարանների հետ ակտիվ աշխատել և առաջիկա օրերից սկսել դպրոցներն ամբողջությամբ ախտահանել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նա նշեց՝ սա առիթ է, որ եթե դպրոցներում վարակներ կան, վերացվեն: «Ախտահանման մեծ գործընթաց կլինի ուսումնական հաստատություններում, և սա լրացուցիչ հանգստացնող հնարավորություն է, որ դպրոցները արտակարգ իրավիճակից հետո լիարժեք պատրաստ լինեն դասապրոցեսին»:

Հարցին՝ եթե պարապմունքները դադարեցված են, արդյոք մարզերում ծնողները պե՞տք է վճարեն մանկապարտեզների համար, Հարությունյանը նշեց, որ հիմնարկները համայնքային են, և համայնքները պետք է որոշեն, թե ինչպես կգործեն մանկապարտեզները․ «Բայց ենթադրում եմ, որ չեն վճարելու»:

Մանրամասները՝ տեսանյութում։